Օգոստոսից կմեկնարկեն Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը. չվերթը կտևի մոտ մեկ ժամ

Հայկական Armenian Airlines ավիաընկերությունը հայտարարել է Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթերի մեկնարկի մասին։ Ավիաընկերությունն օգոստոսի 11-ին կիրականացնի իր առաջին կանոնավոր չվերթը Երևան-Բաթումի-Երևան ավիագծով։ Գրում է Aliq.ge-ն։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։
Ինքնաթիռը Երևանի օդանավակայանից օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 02:00-ին և վայրէջք կկատարի Բաթումիում ժամը 02:55-ին: Սև ծովի ափից թռիչքը կիրականացվի ժամը 03:55-ին և Հայաստանի մայրաքաղաք կժամանի ժամը 05:00-ին։ Չվերթը կտևի մոտ մեկ ժամ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: