Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան

«Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- «Լուրեր»-ի հաղորդմամ, Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նշվում է, որ այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախի Հանրապետություն՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռնատարներն առաջ շարժվեն։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն արդեն շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամ է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում