Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ։ Այս մասինիր X-ի (Թվիթեր) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։
Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ էլ ԿԽՄԿ ներկայացուցիչները կամ ռուս խաղաղապահները տեղյակ են Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- գրել է Մարուքյանը։