Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էր տեղափոխում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները — Tert.am)։
Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (5,496,900 մանաթի ընդհանուր գումարի նյութական վնաս)» (չակերտները — Tert.am)։
«Սպանել են ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով» (չակերտները — Tert.am),- հայտնել է Ադրեբջանի դատախազությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: