Ինչու ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղը, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի՝ Եվրոնյուզին տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պարզաբանումը՝ ինչու նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հարցի պարզաբանումը կարևոր է համարեց՝ հավելելով, որ ՀՀ համապատասխան մարմինները պետք է աշխատեն այդ պարզաբանումները ստանալու ուղղությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում