Պետք է պատրաստվել պատերազմի. Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. Վովա Վարդանով

Մենք Հայաստանով բարձր ատյաններում հրաժարվել ենք Արցախի անվտանգության ներաշխավորը լինելուց. 2020 թվականը մեզ մի քիչն թուլացրել է եւ մենք ոչ մի լուրջ ռեֆորմների չենք ենթարկում մեր պաշտպանական համակարգը, որի մի փոքրիկ մասն է կազմում բանակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Երեք տարին բավական մեծ ժամական է եւ եթե մենք այդ փոփոխությունները անեինք, մենք անգամ երկու տարում այնպիի արդյունքներ կտայինք, որ բոլորն աշխարհով մեկ կզարմանային: Եթե մենք դա չենք արել ու հույսներս դրել ենք համաշխարհային ակտորների վրա, պետք է հաշվի առնենք այդ դեպքում Ուկրաինայի իրավիճակը, Արեւմուտքի ցանկությունը այստեղ մտնելու, Հայաստանի՝ Իրանի անվտանգության բաղկացուցիչ մաս լինելը: Այդ բոլորը հաշվի առնելով դիվանագետները լիքը աշխատելու բան ունեն, գիշերներն էլ մի քիչ սովորելու: Աշխարհի հետ խոսում են երկու լեզվով՝ խոսալով եւ կռվելով, երկուսում էլ թերանում ենք:

Մենք միշտ ունեցել ենք փողոցի խոշոր տղու վրա հենվելու մոտեցումը, որին մեկ-մեկ սխալմամբ մեծ եղբայր էինք ասում: Իսկ նա երիտասարդ, հիմար դաշնակից էր մեզ համար եւ շատ հաճախ մեզ օգուտ տալու փոխարեն, վնաս էր տալու»,-ասաց նա:

Հարցին, թե այս իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը, Վարդանովը պատասխանեց. «Պատրաստվել պատերազմի: Բոլոր խելացի մարդիկ ասում են, որ խաղաղությունը տրված է պտերազմի պատրաստվելու համար: Մենք պետք է պատրաստվենք պատերազմի՝ անկախ նրանից, պատերազմ կլինի, թե չի լինի»:

Նրա համոզմամբ, Լաչինի միջանցքը բացելու հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. «Պարտադիր չէ հարձակվենք, բյց եթե դու պատրաստվել ես, պատրաստել ես քո հասարակությունը, ոչ թե կեղծ խաղաղություն ես քարոզում, իրականում քո վախկոտությունը թաքցնելով խաղաղության քողի տակ: Եթե լավ պատրաստվես պատերազմի, հակառակորդը դա կգնահատի եւ չի բացառվում, որ առանց բախումների զիջումների գնա, այդ թվում նաեւ ստիպված լինի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը հարգել»,-ընդգծեց նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում