Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Ավագյանի եղբայրը

«Կարենս տան մինուճարն էր։ Դեպից հետո, կարելի է ասել, մենք չէինք ապրում՝ մեր տան լույսը լրիվ մարել էր, պատերս սառույց էին դարձել,- պատմում է 44 օրյա պատերազմում նահապատված զինծառայող Կարեն Ավագյանի մայրը՝ Նելլի Ավագյանը և շարունակում,- որոշեցինք, որ փոքրիկ պետք է ունենք, որպեսզի մեզ ապրելու ուժ, հույս և լույս տար։ Տանը պետք մամա, պապա ասող լինի, իսկ մենք չունքինք, Կարենս միակն էր, մինուճարս էր։

Որոշեցինք, որ պետք է պայքարենք ու Կարենս պետք է վերածնվի։ Լավ բժիշկների օգնությամբ ոտքի կանգնեցի, առողջությունս որոշ չափով հետ բերեցի ու փորձեցինք, և Փառք Տիրոջը՝ Կարենս եկավ»,- պատմում է Նելլի Ավագյանը, ում հղիության ընթացքն առանց բարդությունների չի ընթացել, սակայն այսօր, արդեն, նա խնամում է նորածին որդուն, վերածնված Կարենին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում