Լոս Անջելեսի Բըրբանք քաղաքում ամերիկահայերն անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացնում` ի աջակցություն Արցախի: Նրանք փողոց են փակել և արդեն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարանի մոտ են:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մինչ այս 3 օր նստացույց էին անում Շիֆի գրասենյակի առաջ` կոչ անելով նրան մեկնել Հայաստան` Կոռնիձոր, այնուհետև գնալ նաև Լաչինի միջանցք` տեղում ծանոթանալու իրավիճակին։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում պահանջել բացել Արցախի կյանքի ճանապարհը` Լաչինի միջանցքը, կանգնեցնել ցեղասպանությունը: Ակտիվիստներն իրենց ձեռքերում պահում են Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև «Արցախում հումանիտար ճգնաժամ է», «Դադարեցրեք ցեղասպանությունը» և այլ գրառումներով պաստառներ։
Նրանք նաև վանկարկում են` «փրկե՛ք երեխաներին», «դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախը Հայաստան է»։ Արդեն բնակարանի մոտ քաղաքացիները Ադամ Շիֆից պահանջել են դուրս գալ և խոսել իրենց հետ՝ վանկարկելով, որ ինքը կարող է կանխել նոր ցեղասպանությունը և որ հայերն իր կարիքն ունեն։ Ամերիկահայերը նաև կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:
