Ո՞վ է առաջատարը․ ու՞մ են քվեարկելու երևանցիները․ հարցման արդյունքները

Տեղի է ունենում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:

Ներկայացվում են  առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ «Սպասելով» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտության մեթոդն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով։ Հարցվածների քանակը՝ 809։

Օրինակ՝ հարցին, թե որ կուսակցությանն եք պատրաստվում քվեարկել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, քաղաքացիները պատասխանել են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-Տիգրան Ավինյան՝ 9․3 տոկոս
Հայկ Մարության՝ 3․7 տոկոս
«Հայաստան Դաշինք»՝ 2․8 տոկոս
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»՝ 2․2 տոկոս
Մանե Թանդիլյան՝ 2․2 տոկոս
Դավիթ Խաժակյան՝ 2 տոկոս
Արտակ Գալստյան՝ 1․4 տոկոս
«Հանրապետական»՝ 1․2 տոկոս
Վիկտոր Մնացականյան՝ 1․1 տոկոս
Արտակ Զեյնալյան՝ 0․9 տոկոս
Նատալիա Ռոտենբերգ՝ 0․7 տոկոս
Երվանդ Թարվերդյան՝ 0․7
Նորայր Նորիկյան ՝ 0․4
«Բարգավաճ Հայաստան»՝ 0․1
Այլ կուսակցություններ ու թեկնածուներ՝ 2 տոկոս

«Որ չեն մասնակցելու ընտրություններին, նշել է 19․2 տոկոսը։ Որ ոչ մեկին չեն ընտրելու նշել է 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել է այս հարցին 33․4 տոկոսը ու հրաժարվել է այս հարցին պատասխանել 5․7 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում