Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան ավերածություններ և տուժածներ

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6,5-7 բալ) երկրաշարժ է
տեղի ունեցել։
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների
և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD):

Մալաթիա նահանգում ուժեղ երկրաշարժի հետևանքով լքված շենք է փլուզվել։ Այս մասին
հայտարարել է Էրսին Յազիչին նահանգի նահանգապետը։ Նախնական տեղեկություններով, որոշ
շինություններ լրջորեն վնասվել են։
Ցնցումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ասել է նահանգապետը։ Այլ
ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հաղորդվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա
ցնցումներն զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի
երկրաշարժից՝ Քահրամանմարաշում, Ադիյամանում և Գազիանթեփում։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, թեթև վնասվածքներ է
ստացել մոտ 25 մարդ։ Մի քանիսը վնասվածք է ստացել վախից պատշգամբից ցատկելու
պատճառով։
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել
են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: