ՀՐԱՏԱՊ․ Ողբերգական ավտովթար Գյումրի-Լանջիկ ճանապարհին. կա 8 զոհ, 10 վիրավոր

Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ՆԳՆ փրկարարական ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ կա 8 զոհ և 10-ից ավելի վիրավոր։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում