Ազգային Ժողովրդավարական բևեռի անդամներն այսօր իրազեկման ակցիա էին իրականացնում Հյուսիսային Պողոտայում, երբ հանդիպեցին ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին։
Նրա հասցեին արված «դավաճան» վանկարկումը բարկացրեց Սուքիասյանին. «Դավաճանը հերդ ու մերդ են, համբալ»։
Պատգամավորին պատկանող «ԱրարատՆյուզ»-ի խմբագիր Հարություն Մկրտտյանն էլ այդ արտահայտությունն իրենց հասցեին ուղղված հայհոյանք որակեց։
Դրանից հետո ելույթ ունեցող կնջը Սուքիասյանը հարցրեց՝ ո՞վ է նա։
«Ես Արմինեն եմ, և մանկավարժ եմ»,-պատասխանեց ակցիայի մասնակից կինը, որն իր խոսքում կոչ էր անում իշխանությունը վերցնել Փաշին յանի ձեռքից։
«Դուք մանկավարժ եք, գնացեք, երեխ՛ա դաստիարակեք»,-ձեռքերը թափահարելով՝ բարկացած ասեց Սուքիասյանը։
«Իսկ Դուք ի՞նչ պետք է անեք»,-հարցրեց Արմինեն։
«Ես պետք է տնտեսոթյուն զարգացնեմ, որ քո նմաները աշխատավարձ ստանան»,-բարձր տոնով ու բարկացած հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։
