Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։

«Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։

Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան…

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հուսով եմ՝ գոնե Կարմիր խաչով կգտնվի տարբերակ՝ նրա անճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տալ և հողարկավորել։

Հուսով եմ՝ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար», – գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: