Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում (տեսանյութ)

ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Այդ մասին Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել Արցախում առկա իրավիճակին, դրա նախընթաց զարգացումներին, հումանիտար ճգնաժամի մեկնարկին և հետագա խորացմանը։

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ ԼՂ-ն այսօր չի ստանում անհրաժեշտ պարեն, դեղորայք և վառելիք, խաթարված է մանկապարտեզների, տրանսպորտի, հիվանդանոցների աշխատանքը, չեն կատարվում գյուղատնտեսական աշխատանքներ, քանի որ Ադրբեջանը հրադադարը պարբերաբար խախտում է․ «120 հազար մարդ զրկված է իր կենսական իրավունքների իրացումից»,- նշել է նա։

Միրզոյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում խոսել է Վագիֆ Խաչատրյանին առևանգելու դեպքի մասին, սովամահ եղած Կարո Հովհաննիսյանի մասին, մահացած 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մասին․ «Եթե փոփոխություններ չձեռնարկվեն, հայերը ԼՂ-ում կոչնչացվեն»,- նշել է նա։

«ՄԱԿ-ից ակնկալում ենք դատապարտել սովի դատապարտելը, պարենային հասանելիութկան կանխամտածված խոչընդոտումը, բեռների տեղաշարժը պետք է վերականգվի, Կարմիր խաչը պետք է անխափան աշխատի:

Հումանիտար հարցերը պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջնորդությամբ:

Սա, ըստ ԼՂ ընտրված իշխանության, կանխամտածված ցեղասպանություն է: Կյանքի համար միումնավոր վատ պայմաններ ստեղծելը ցեղասպանություն է:

Երեխաները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի»,- եզրափակել է Միրզոյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: