Վթարի հետևանքով վարորդ Գարուշ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գարուշ Ղ.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Քաջարան վարչական շրջանի «Գենադի» կոչվող աղբյուրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևկելի գոտուց, բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևկելի գոտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարուշ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու, հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: