Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել ու մոտ մեկ ժամ ջերմ առանձնազրույց են ունեցել

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: