Հալալ ա Վահագն Ալեքսանյանին․ Էս տղեն քեֆս բերում ա․ Արսեն Բաբայան

Հալալ ա Վահագն Ալեքսանյանին: Էս տղեն քեֆս բերում ա: Շատ ճիշտ մարտավարությամբ և պրոֆեսիոնալ հնարքներով մարդը էշի տեղ դրեց բոլորին: Ճիշտն էս ա, ես ողջունում եմ իշխանությանը: Իշխանությունը պիտի հենց էսպիսին լինի:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արսեն Բաբայանը․

«Այո, պիտի նախ կեղծի մրցակից թեկնածուի քարոզչական տեսահոլովակը: Ընդամենը 1 վայրկյան կադր մոնտաժելու համար ծախսի մի քանի ժամ ու բացահայտ արհամարհանքով մրցակից Հայկին կադրից դուրս շպրտի ու հետո այդ մոնտաժված կեղծ տեսահոլովակը հրապարակի իր էջում:

Դրանից հետո փորձի դեմքին լուրջ արտահայտություն բերող դիմակով վիդեո նկարի և հրապրակային ներողություն խնդրի #անփութության համար: Իհարկե, բա հո հիմա՞ր չի, որ խոստովանի, թե ինչ առանձնահատուկ դիտավորությամբ էր կեղծիքը կատարել:

Այո, ազգի կողմից ընտրված իշխանությունը հենց այսպիսին պիտի լինի: Նա պետք է իր օգտին խմբագրի ամբողջ պատմությունը:

Ես հիանում եմ մեր վարչապետի իշխանությամբ և անվերապահ աջակցությունս եմ հայտնում:

Վարչապետ ջան, գազ տուր, մեջքիդ եմ…»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում