Ինչու են ադրբեջանցիներն առևանգել երիտասարդին. մանրամասներ

Ադրբեջանցիները Բերձորի միջանցքից այսօր երեք արցախցու են առեւանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե արցախցիներին վերագրվում է Ադրբեջանի դրոշը վիրավորելու մեղադրանք։ Ենթադրյալ դեպքը, իբր, տեղի է ունեցել 2021 թվականին։

Ադրբեջանական trend.az-ը հղում հայտնելով այդ երկրի իրավապահներին, նշում է, թե 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տեսանյութեր էին տարածվել, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի դեմ։ Արցախցի տղաները այս գործի շրջանակներում են առեւանգվել ու «բերման ենթարկվածի» կարգավիճակ ստացել։ Միաժամանակ նշվում է, թե այդ արարքի համար քրեական գործ է հարուցվել, բայց, ըստ ամենայնի, ճնշումներից վախենալով արդեն իսկ ադրբեջանակն լրատվամիջոցները նշում են, որ տղաները կենթարկվեն վարչական պատասխանատվություն ու դեպորտ կարվեն Հայաստան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում