Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որ մթերքն է հարկավոր ներառել ամենօրյա սննդակարգում

Ռուս հանրահայտ բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում անդրադարձել է սխտորի օգտակար հատկություններին՝ խորհուրդ տալով այն ներառել ամենօրյա սննդակարգում։

«Սխտորի ակտիվ բաղադրիչը կոչվում է ալիցին: Հենց այն է սխտորին բնորոշ հոտ տալիս և այն էլ հանդիսանում է մանրէասպան և խոլեստերինի մակարդակը նվազեցնող նյութը»,- ասել է Մյասնիկովը։

Նա խորհուրդ է տվել ամեն օր մեկ պճեղ սխտոր ուտել՝ նշելով, որ դա օգտակար է ինչպես զարկերակային գերճնշումով հիվանդների, այնպես էլ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել շնչառական վիրուսային հիվանդություններով վարակվելու վտանգը: Բանն այն է, որ սխտորը բնական հակաբիոտիկ է, որը միաժամանակ բարձրացնում է մարդկանց իմունիտետը վարակների, այդ թվում՝ վիրուսային վարակների նկատմամբ։

Միևնույն ժամանակ Մյասնիկովը հավելել է, որ սխտորը հարմար չէ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով ու գաստրիտով հիվանդների համար, ինչպես նաև այն անձանց, որոնց մոտ այս մթերքը ստամոքսի այրոց է առաջացնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: