Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար. վարչապետ

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Հայաստանի հավատարմությունը Բրյուսելում ու Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, նաև՝ եռակողմ հայտարարությանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում