Ռուսական կարմիր խաչի մեքենայում լրիվ այլ բան է. Տիգրան Պետրոսյանը հայտնել է՝ ինչ է տեղափոխվում

Ի միջի այլոց, ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան, որը փորձում են անցկացնել Աղդամով, որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում:

Այս մասին «Ֆեսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

«Մեզ փորձում են նսեմացնել, բայց ցավալին այն է, որ այդ ամենին մասնակից են նաև հայեր…

Հետևությունները թողնում եմ ձեզ»,գրել է Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսական Կարմիր Խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար էր ուղարկել ԼՂ:

ԼՂ իշխանությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում