Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը, ծայրամասերը

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի շրջակայքը, ծայրամասերը․ «Ակտիվ հարձակողական գործողություններ են սկսվել»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ իսկ արդյոք կա՞ն ռուս խաղաղապահներ, պատգամավորը արձագանքեց․ «Հո չեն ցնդել մի օրում, հիմա ճշտում ենք՝ ինչ է կատարվում, լայնամասշտաբ գործողություններ են։ Հիմա հավաքվում ենք, բարձրանում ենք՝ հասկանալու՝ ինչ է կատարվում»,-ասաց պատգամավորը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: