Ռուս խաղաղապահները երկու կետում արցախցիների հետ մի խրամատում պատերազմել են. Վարդանով

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի տեղեկություններով՝ ռուս խաղաղապահ զինվորները գոնե երկու կետում Արցախում արցախցի զինվորների հետ մի խրամատում պատերազմել են:

«Տեղյակ եմ՝ գոնե երկու կետում կռվել են, ու դա կապ չունի՝ ռուսը ինչ է ասում, ինչ, ոնց »,-Aravot.am-ին ասաց Վարդանովը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն պետք է սահմանափակ մոբիլիզացիա անի, վարժանքներ ու մտնի ապաշրջափակման, թեկուզ՝ Նախիջեւանի միջոցով. «Նախիջեւանով գնանք, Արցախն ազատագրենք: Հակառակորդը լավ գիտակցում է դա, դրա համար լիքը զորք է լցրել Նախիջեւան»: Բայց ինչքան էլ զորք լցնես, եթե փոքր սենյակում, որն ունի երկու դուռ ու երկու պատուհան, հարյուր հոգի էլ լինեն, մեկ է՝ չորս հոգի են կռվելու: Նախիջեւանի միջոցով կարելի է հասնել մեծ նպատակների: Մեզ պետք է դիվանագիտական համապատասխան ֆոն, վարժված մի քանի բրիգադ, որը հնարավոր է ստեղծել մոբիլիզացիա անելով: Եթե «դուխ» չունեք բացահայտ մոբիլիզացիա անելու, թաքուն արեք մոբիլիզացիան»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում