Լեռնային Ղարաբաղում մինչ այս պահը ՊԲ ստորաբաժանումները շարունակում եմ մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնը վերաբերվում է Ադրբեջանի ԶՈՒ-ին»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե այսօր միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում։
«Ընդհանուր առմամբ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են»,- ասաց Փաշինյանը։