Նիկոլ Փաշինյանը փախուստի՞ է պատրաստվում

Oragir.news-ը գրում է․

Համացանցում պտտվում է Նիկոլ Փաշինյանի կանադական անձնագրի լուսանկարը։ Ըստ շրջանառվող լուսանկարի՝ Փաշինյանը Կանադայի քաղաքացիություն է ձեռք բերել։

Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում փախուստի դիմել։

Լուսանկարի տարածման աղբյուրի մասին Նարիր Հոխիկյանը, օրինակ, գրել է, որ արտահոսքը Վրաստանից է։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ դա կեղծ լուսանկար է․ «Մեկնաբանելու ոչինչ չունեմ․ դա ֆոտոշոփ է։ Դուք լրագրող եք և կարող եք ստուգել»։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է լքել երկիրը, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց․ «Նախ սկսենք նրանից, որ։ Ալո, ալո․․․․»,- հեռախոսազանգն ընդհատվեց և նրա հետ այլևս կապ հաստատել չհաջողվեց

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: