Երևանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Պայքարի դուրս եկած երիտասարդները փողոցներ են փակում, խաղաղ բնույթի տարբեր այլ գործողություններ իրականացնում։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուտակված են նաև ոստիկանական ուժեր։ Նրանք խոչընդոտում են հավաքների ու ակցիաների անցկացմանը։
Քիչ առաջ ցուցարարները Մաշտոցի պուրակում փորձեցին վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Շրջապատեցին երիտասարդներին և ուժի կիրառմամբ 9 հոգու բերման ենթարկեցին։