Գյումրիում կոտրել են Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարանի ապակին, մտել ներս ու ողջ գույքը տակնուվրա արել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին դիմած Շիրակի մարզի բնակիչ Ռոման Փ.-ի ահազանգի փաստով:

Այդ օրը Ռոման Փ.-ն ահազանգել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել , որ սեպտեմբերի 14-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ռիժկովի փողոցի 6 հասցեում գտնվող բնակարանի պատշգամբի ապակին, մտել ներս, այնուհետև կոտրել բնակարանի աշխատասենյակի մուտքի դռան ներքևի հատվածը, տունն ու աշխատասենյակը տակնուվրա արել, ապա հեռացել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: