ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան

«Ռուսաստանից ազատվելը էդքան հեշտ գործ չի, դրա համար Լևոնից սկսած՝ փորձել են հարմարվել դրա անհնարինությանը, իրավիճակին, որում հայտնվել էինք մեր կամքից անկախ, համակերպվել ինքնիշխանության քայլ առ քայլ զիջելուն, շուստրիություն անել, օգտագործել սեփական շահի համար»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը:

«Երեկ Հայկ Մանասյանը ասում է` Վանոն մինչև էս օր նկարագրել է, հետոն չի նկարագրել:

Վանոն նկարագրել է մինչև էս օրը, որովհետև տեղյակ էր Ռուսաստանի «մետոդիչկայով» աշխատող չեկիստների վարքին ու կարողանում էր կռահել սցենարը որ կողմ են տանելու նրանք: Մեր մասին էլ ամեն ինչ պարզ էր՝ պասիվ դիտորդի կարգավիճակ:

Այ, հետոն հնարավոր չէր միանշանակ հաշվարկել, որովհետև Հայաստանում խաչվում են աշխարհի գերտերությունների շահերը՝ Եվրոպա, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան:

Հնարավոր չէր 20-30 տարվա խորությունից հարափոփոխ աշխարհում կանխատեսել զարգացման բոլոր սցենարները:

Բայց հիմա կարծես սցենարները մաղվում են, ու մենք մոտենում ենք հանգուցալուծմանը:

Ռուսաստանը միանշանակ գնում է հարավային Կովկասից: Ինչ գին ենք մենք վճարում դրա դիմաց, իհարկե, ցավալի է, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կերտելու և տեսնելու մեր երազանքը ավելի քան մոտ է իրականություն դառնալուն:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: