Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջшնի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:

Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:

Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:

Հ․Գ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել», – գրել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: