Գերի ընկած արցախցի կինը պատմել է իր հետ տեղի ունեցածը.

«Հայաթում էի, բոստանն էի ջրում: Դմբդմբոց եկավ:

Վեց հատ ադրբեջանցի սալդատ ավտոմատները գցած, պիստալետներն էլ կողքերը եկան: Ձեռքերս կպտեցին, քցեցին մաշինեն, տարան պրյամը Քելբաջար: Լավ չեմ կարում խոսեմ թուրքերեն:

Մենակ ասելա տղա ունես ծառայող, ասել եմ չէ: Մեկ էլ ասումա դու թուրք ես սպանել, ասեցի ցավդ տանեմ ես մեծ կնիկ եմ, ըսկի ավտոմատ չունիմ, ես խի պետքա թուրք սպանեմ: Ինքն էլ զանգ ա տվել իրա ադրբեջանցի կամանդիրին, թե բա էս հայ կնգանը սպանենք՞: Թե բա չէ, կնիկ երեխա սպանում չենք, վայեննիներին կտոր-կտոր արեք: Էդ թաղվածն էր ասում»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում