Հարվարդի գիտնականները հայտարարել են նախաճաշի ամենաառողջարար շիլայի մասին

Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանի գիտնականները կազմել են նախաճաշի ամենաառողջարար շիլաների վարկանիշը: «Գազետա ռու»-ն գրում է, որ բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Յուլիա Չեխոնինան «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է ցուցակը:

Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է կտավատի շիլան, երկրորդը `հնդկաձավարը, և միայն երրորդ հորիզոնականում էր վարսակի շիլան:

Փորձագետի խոսքով՝ կտավատը միակ բուսական սննդամթերքն է, որը պարունակում է երեք ճարպաթթուներից մեկը՝ Օմեգա-3-ը: Այն անհրաժեշտ է արյան անոթների և արյան շրջանառության համար, քանի որ նվազեցնում է արյան մածուցիկությունը:

«Կտավատի սերմի շիլան նաև կանխարգելիչ գործոն է որոշ չարորակ հիվանդությունների դեմ, քանի որ այն ունի հակաօքսիդանտ հատկություն, օգնում է երկարացնել երիտասարդությունը և կանխում է վաղաժամ ծերացումը»,-ասել է Չեխոնինան։

Չնայած կալորիականության բարձր պարունակությանը, կտավատի շիլան պարունակում է երկու-երեք անգամ ավելի շատ սպիտակուց, քան մյուս հացահատիկները:

Փորձագետը նշել է, որ հնդկաձավարի շիլայի կալորիականությունն ավելի ցածր է, քան վարսակինը։ Հնդկաձավարը պարունակում է դիետիկ մանրաթելեր, B վիտամիններ, այս հացահատիկային կուլտրուրայից պատրաստած շիլան թույլ է տալիս խնայել էներգիա և պահպանել առույգությունը:

Վարսակի շիլան օգնում է բարելավել աղիքային միկրոֆլորայի վիճակը: Այն պարունակում է խոլին, որն օգնում է պայքարել ավելորդ խոլեստերինի դեմ: Նաև ուսումնասիրության մեջ կենտրոնը խոսում է օրական երկու անգամ այդ շիլան ուտելիս հիպերտոնիայի վտանգի նվազման մասին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում