Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի շատ հրաշալի միջոցի մասին։ Այն շատ արդյունավետ է և պարզ դեմքի անցանկալի մազերը հեռացնելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 ձու,
1 ճաշի գդալ մեղր,
1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուր։
Պատրաստումը՝
1. Կոտրեք ամանի մեջ մեկ ձու, այնուհետև հեռացրեք դեղնուցը՝ օգտագործելով գդալը։
2. Այժմ լավ հարեք սպիտակուցը։
3. Այնուհետև ավելացրեք շաքար և եգիպտացորենի ալյուր ու լավ խառնեք այն։
4. Ձեր դեմքի դիմակը պատրաստ է օգտագործման համար, այժմ վրձնի օգնությամբ քսեք դեմքին հաստ շերտ։
5. Թողեք այն 20 րոպե, որպեսզի չորանա, իսկ հետո մատի ծայրերով մաքրեք այն։
6. Այնուհետև լվացեք այն սովորական ջրով և սրբեք դեմքը։
Դեմքի մազերը, սպիտակ կորյակները և սև կետերը ամբողջովին կվերանան մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի լավ արդյունքի համար քսեք այս դիմակը 2-3 անգամ կանոնավոր կերպով։