Կան մարդիկ ովքեր իրենց օրը չեն պատկերացնում առանց արևածաղկի սերմերի: Հաստատված փաստ է, որ արևածաղկի սերմերը պարունակում են օրգանիզմի համար կարևոր տարրեր: Սակայն դա վերաբերվում է միայն հում, չբովված սերերին:
Նախ, պետք է նշել, որ այս մթերքը ունի բարձր կալորիականություն, 100 գ սերմը պարունակում է 520-540 կալորիա:
Բովելու ընթացքում արևածաղկի սերմերը կորցնում են օգտակար տարրերի մեծ մասը, ավելին, սերմերում պարունակվող ճարպերը ջերմային մշակում անցնելիս դառնում են վնասակար օրգանիզմի համար:
Արևածաղկի դաշտերը մոտ են գտնվում մայրուղիների ճանապարհներին, որտեղ թունավոր արտանետումները շատ են, բացի այդ մշակողներն օգտագործում են թունաքիմիկատներ և պարարտանյութեր:
Նույնիսկ որոշ դեպքերում որոշ արտադրողներ նախքան բովելը չեն լվանում սերմերը: