starnews.am-ը գրում է. Երեկ դերասան Վահան Թովմասյանի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով դերասանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, ինչպես նաև դերասանի կինը`Ջուլիետտան, ինստագրամյան սթորի հատվածում հրապարակում էր արել և շնորհավորել ամուսնուն:
«Կյանքս, ապրես, որ ծնվել ես»,- գրել է Վահանի կինը:
Նշենք, որ դերասան եղբայրներ Վաչե և Վահան Թովմասյանները բավական սիրվել են հանրության կողմից և կարճ ժամանակում մեծ հայտնություն ունեցել:
Մենք պատմել ենք բազմիցս Վահանի անձնականի մասին դրվագներ, նա գեղեցկուհի դուստր ունի, ով անչափ համովիկ աղջիկ է:
Հիշեցնենք, որ դերասան Վահան Թովմասյանն ամուսնացել է 2021 թվականին: Վահանի կինը մասնագիտությամբ դիմահարդար է, նախքան փոքրիկի ծնվելն աշխատում էր հեռուստանախագծերում։ Հենց աշխատանքի բերումով էլ նրանք ծանոթացել են։
Նշենք, որ զույգի քավորի պարտականությունները ստանձնել էր Ռաֆայել Երանոսյանը:
Միացեք մեր Youtube-յան էջին