Armcomedy-ի Նարեկի հուզիչ ամուսնության առաջարկը՝ 10 տարվա կնոջը

starnews.am-ը գրում է. Հաղորդավար Նարեկ Մարգարյանն ու նրա կինը՝ Բլոգեր Մաշա Գասպարյանը ամուսնացած են արդեն տասը Տարի։

Նարեկի կինը հաճախ է իր ինստագրամյան էջում պատմում իրենց անցած ճանապարհի ու ծնողավարության մասին։ Զույգի հրապարակումները երբեմն շատ հումորային են, երբեմն էլ անչափ ռոմանտիկ։

Նարեկ Մարգարյանը օրեր առաջ՝ երևանյան գինու օրերից մեկում ամուսնության անակնկալ առաջարկություն է արել Մաշային։

«եթե 100 անգամ էլ ծնված լինեմ, քեզ եմ ընտրելու»հոլովակը հրապարակելով նշել էր բլոգերը։

Հավել ենք նաև, որ Մաշան իր վերջին հարցազրույցի ընթացքում պատմել էր, որ Նարեկի հետ ծանոթացել է ուսանողական տարիներին: Նարեկը եղել է նրա դասախոսը, սակայն ի սկզբանե չի համակրել Նարեկին, քանի որ վերջինս բավականին խիստ դասախոս էր:

«Սովորում էի Բրյուսովի լեզվաբանական համալսարանում, բոլորս գիտենք, որ Բրյուսովում մեծամասամբ աղջիկներ են, երբ դասախոսները երիտասարդ տղաներ էին լինում, շատ զիջող էին լինում, բայց Նարեկն էդպիսին չէր, խիստ էր ու ես համակրանք չունեի իր հանդեպ, բայց հետո պարզվում է`ինքն ունեցել է իմ հանդեպ: Կուրսայինների և դիպլոմայինի ժամանակ մտերմացանք, հասկացա, որ սխալ կարծիք եմ կազմել»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում