Լեհաստանի Պուլավի քաղաքում կայացած ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունում Հայաստանի թիմը նվաճել է 24 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։
Մեծահասակների պայքարում աշխարհի գավաթակիր են դարձել Նարեկ Իսկանդարյան, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։
«Շատ լավ արդյունք էր։ Ճիշտ է՝ այս տարի թիմային հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրինք, բայց դա կախված էր նաև մասնակից մարզիկների մեծ թվից։
Ընդհանուր առմամբ գոհ ենք մեր թիմի արդյունքից։ Առջևում ունենք կարևորագույն մրցաշարեր՝ այդ թվում Հայաստանում կայանալիք»,- մրցաշարից հետո ասել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը։
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 26 մարզիկով։
Աղբյուր ArmSport.am