Գաղտնիք չէ, որ հայերին լացացնելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը…Մկո Քեբաբչյանը՝ իր և Իրինա Այվազյանի սիրավեպի, «Առաջին ակումբ»-ի, երազած դերի ու վատ մեկնաբանությունների մասին

«Հիմա «Առաջին ակումբ» նախագծում եմ զբաղված, ինչի համար շատ ուրախ եմ: Սա յուրահատուկ հնարավորություն է ինքս ինձ բացահայտելու և հեռուստադիտողի համար բացահայտվելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասան Մկո Քեբաբչյանը:

«Հեռուստադիտողին նույնպես դուր է եկել: Գաղտնիք չէ, որ հայերին լացացնելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը, փորձում ենք հեռուստադիտողին մատուցել մաքսիմում ֆիլտրած ու լավ հումոր, ներկայացնում իրավիճակներ, որում մենք ինքներս ենք հաճախ հայտնվում: Այդ ամենը փորձում ենք անել որակյալ»:

Դերասանն անկեղծացավ, որ մինչ օրս իր մարմնավորած դերեը իր հետ որևէ կապ չեն ունեցել:

«Ընկերներս ինձ միշտ ճանաչել են հումորի ասպարեզում, այստեղ ինձ տեսնելով ասում են՝ վերջապես: Ես իմ տեղում եմ, վերջապես: Չնայած ես դեռ սպասում ու երազում եմ դրամատիկ կերպարի մասին, որն ինձ համար կլինի մարտահրավեր: Երազում եմ խաղալ զույգ եղբայրների, որոնցից մեկը տառապում է աուտիզմով, մյուսը՝ թմրամոլությամբ: 2 իրարից տարբեր ու դժվար դերեր, որ կարողանամ հաղթահարեմ միասին: Նշաձողը ուզում այդքան բարձր լինի:

Սպասում եմ այդ բարդ դերին, որով կապացուցեմ հեռուստադիտողին, որ կարող եմ և իզուր չէ, որ ինձ սիրում են, հակառակ դեպքում ոլորտից կհեռանամ: Եթե թողնեմ դերասանությունը կզբաղվեմ ավիացիայով: Օդաչու դառնալու համար ցավոք ուշ է, բայց կաշխատեմ օդանավակայանում, որևէ այլ գործ կանեմ»,- նշեց Մկո Քեբաբչյանը:

Դերասանը խոստովանեց՝ կցանկանար, որ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ ժպտան, փորձեն թեթև ապրել:

«Յուրաքանչյուր բան նայելուց, եթե մտնում են վատ մեկնաբանություն գրելու համար, թող հիշեն, որ մենք ժամանց ենք ապահովում և սա մեր մոտեցումն է: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, իր պատկերացմամբ՝ ճիշտը, եթե կա հստակ քննադատություն, որին պետք է հետևենք, մենք դա անում ենք, իսկ եթե ոչ, ուրեմն թող նեգատիվ չտարածեն: Սեր փոխանցելով ու ստանալով շատ հարցեր կլուծվեն մեր երկրում»,- ասաց նա:

Անդրադառնալով տարբեր խաղընկերների հետ սիրավեպ ունենալու բամբասանքներին, դերասանը նշեց, որ շատ անհեթեթություններ է լսել: Անգամ լսել է, որ իբրև նշանադրվել է հայտնի դերասանուհիներից մեկի հետ, ով իր անձնական կյանքն ունի:

«Իմ ու Իրինա Այվազյանի սիրավեպի մասին առաջին անգամ եմ լսում: Իրինան իմ երբևէ ունեցած ամենահարմար խաղընկերներից մեկն է, ում հետ ես շատ հանգիստ եմ, իմ շատ լավ ընկերն է, իմ ընտանիքի անդամն է, բայց սիրավեպի մասին երբեք չեմ լսել: Ոչ միայն Իրինայի, այլ որևէ մեկի հետ որևէ հարաբերության մեջ չեմ այս պահին, իսկ Իրինան իմ ամենաիսկական ընկերն է»,- ամփոփեց Մկո Քեբաբչյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում