Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգիչ, դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանը:
-Ինչո՞վ է օգնում Ձեզ հայտնի լինելը:
-Ինձ հաճելի է, այդքան բան:
— Ինչպե՞ս եք վերաբերվում վատ մեկնաբանություններին:
-Սկզբից դժվար, հիմա թեթև եմ տանում:
-Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը ստիպված լսո՞ւմ եք, թե՞ խնդրում եք անջատել:
-Տաքսուց վաղուց չեմ օգտվում, բայց եթե նման իրավիճակ լինի կխնդրեմ անջատել:
— Ամեն օր պլանավորո՞ւմ եք հաջորդ օրը:
-Պարտադիր:
-Կենցաղում ինչն՞ է ձեզ նյարդայնացնում:
-Ես համակերպվող եմ, ինչ-որ բան չկա, որ ծանր եմ տանում:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին, որ լսել եք, ո՞րն է եղել:
-Որ Ջրաշխարհը իմն է:
— Ի՞նչ եք անում տխուր ժամանակ:
— Մենակ եմ սիրում մնալ:
-Ի՞նչ տիպի մարդկանց հետ չեք շփվի ընդհանրապես:
-Անհամ, անդուր, զզվելի, որոնք, ցավոք, շատ են:
-Մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Բոլոր սովետական երեխաների նման երազել եմ տիեզերագնաց դառնալ:
-Հանգիստ ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ:
-Ընտանիքի:
-Ավելի շատ նեղացնո՞ւմ եք, թե՞ նեղանում:
-Նեղանում: Նրբանկատ եմ, շատ փոքր բանից կարող եմ նյարդայնանալ:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
— Կինո «Նաիրի», որտեղ իմ տունն է: Կասկադ: