Փորլուծություն, քրոնիկ փորկապություն, քաշի չպատճառաբանված կորուստ…Ուռուցքաբան, վիրաբույժ Գագիկ Թունյանը ներկայացրել է հաստ աղիքի քաղցկեղի ախտանշանները, բուժման եղանակները և գանգատները

aysor.amը գրում է. Ուռուցքաբան, վիրաբույժ Գագիկ Թունյանը ներկայացրել է հաստ աղիքի քաղցկեղի ախտանշանները, բուժման եղանակները և գանգատները, որոնք ներառում են՝

ստամոքսաղիքային տրակտի, մարսողության ֆունկցիոնալ խանգարումներ, դիսֆունկցիա (ախորժակի անկում, բացակայություն),

առատ գազարձակում (մեթեսրիզմ),

փորլուծություն, քրոնիկ փորկապություն,

վքնածություն,

սրտխառնոց։

Հաճախ նկատելի են նաև՝

ցավեր որովայնում (բութ, նվվացող, սուր-կտրող, ծակող),

մաշկի գունատություն, անեմիա,

քաշի չպատճառաբանված կորուստ,

ընդհանուր թուլություն,

անհայտ ծագման բարձր ջերմություն,

կղանքում արյան, լորձի առկայություն և այլն։

Բժշկի խոսքով, հիվանդությունից վերջնականապես բուժվելու առաջին քայլը վիրահատականն է։

Հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության տարածվածության աստիճանից, տարիքից և հիվանդի տրամադրվածությունից կախված` կիրառվում է նաև քիմիաթերապիա (դեղորայքային սխեմատիկ կուրսային բուժում), իմունոթերապիա, ճառագայթային բուժում։

Հաստ աղիքի չարորակ ուռուցքները գրեթե ինտակտ են ճառագայթային բուժմանը։

Վիրահատական եղանակով աղիքի ուռուցքի արմատական հեռացումը հիվանդությունից փրկվելու միակ գրավականն է:

Կախված ուռուցքային օջախի տեղակայումից` իրականացվում են տարբեր ծավալի միջամտություններ (աջ-ձախակողմյան հեմիկոլէքտամիա, սիգմայի մասնահատում և այլն):

Ուրգենտ դեպքերում, երբ վիրահատությունը կատարվում է շտապ ցուցումներով (աղիքային սուր անանցանելիություն, աղիքի ուռուցքային թափածակում (պերֆորացիա), պերիտոնիտ) մեծ հավանականությամբ վիրահատությունը ավարտվում է ժամանակավոր արհեստական հետանցքի ձևավորմամբ (կոլոստոմա, էնտերոստոմա), որը ամիսներ անց վերացվում է ռեկոնստրուկտիվ վերականգնողական միջամտությամբ։

Ժամանակին, վաղ փուլում հիվանդության ախտորոշումը և ուռուցքաբանական ժամանակակից մասնագիտական, անհատականացված որակյալ բուժումը մեծ շանս է չարորակ հիվանդությունից բուժվելու համար։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: