Հայաստանի Կինոգործիչների միությունն, անդրադառնալով ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականի կորստին, ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ցավակցական ուղերձով։
«Եվս մեկ մշակութային կորուստ։ Մահացել է Լալա Մնացականյանը։
Լալա Մնացականյանը, թերեւս, այն տարիքում էր, որ շատ բան կարող էր տալ, ստեղծագործական շատ նոր մտահղացումներ կարող էր կյանքի կոչել, բայց հեռացավ կյանքից։
Լալա Մնացականյանը բազմաթիվ սիրված կերպարներ է ստեղծել թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, որոնք կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։
Նա մեծ դիապազոնի դերասանուհի էր` տաղանդավոր ու բազմաշնորհ, քաղաքացիական կեցվածքով, համարձակ ու ըմբոստ։
Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ էր։
Ցավակցում ենք դերասանուհու ընտանիքին, մերձավորներին, մեր հանրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ դերասանուհին մահացել է այսօր լուսադեմին: Նա 66 տարեկան էր։