«Արդեն 8 տարի է ինչ բուսակեր եմ…մարդիկ կան, ասում են՝ փորս խանգարում է, մյուսը՝ ճնշում ունեմ». Գարիկ Պապոյանը՝ առողջ սննդի մասին

«Արդեն 8 տարի է ինչ բուսակեր եմ, և ես շատ պինդ եմ իմ որոշման մեջ: Բացառություն մինչև հիմա չեմ արել, նույնիսկ եթե որոշեմ շաբաթը մեկ անգամ ընկերներիս հետ ինչ-որ բանում բացառություն անել, միևնույն է ոչինչ չի փոխվի իմ կյանքում:

Իմ երեխաները շատ քիչ, երբեմն ուտում են միս, եթե ծնունդ են գնացել: Ես նրանց բացատրել եմ պատճառը, թե ինչու պետք չէ միս ուտել: Կենդանական ծագում ունեցող սնունդը վնաս է օրգանիզմին: Մենք՝ հայրես շատ ենք ուտում վնասակար սնունդ: Եթե չափավոր ուտես, օրգանիզմդ կկարողանա մի կերպ տակից դուրս գալ»,- «VTV» յութուբյան ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում խոսելով առողջ սնունդից՝ ասում է երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը:

«Ինքս աշխատում եմ ընտրել ավելի քիչ վնասակար սնունդ: Ընկերներիս մեջ մարդիկ կան, ասում են՝ փորս խանգարում է, մյուսը՝ ճնշում ունեմ: Դրանք բոլորը հիմնականում սնունդով կարգավորվող բաներ են: Պետք է չափի մեջ լինել, եթե դու կարողանում ես քո սիրած բանից առանց ստիպված լինելու հրաժարվել, շատ բաներից կարող ես հրաժարվել»,- համոզված է Պապոյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: