«Ես միշտ պատրաստ եմ նոր հարաբերությունների». Իրինա Այվազյանը՝ իր անձնականի և Գևորգ Մկրտչյանի հետ նախկին կապի խոսակցությունների մասին

«Ես եմ առիթ տվել, որ միշտ իմ անձնականը քննարկվում է, դա եղել է իմ սխալներից, հիմա էլ երբեք չեմ կրկնի այդ սխալը»,- Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Իրինա Այվազյանը:

Անդրադառնալով երգիչ Գևորգ Մկրտչյանի ամուսնությանը, և այն հանգամանքին, որ դեռ հասարակությունը շարունակում է իրենց նախկին կապը քննարկել, դերասանուհին նշել է, որ այդ ամենը իրեն շատ է խանգարում, բայց ոչ ոքի չի մեղադրում, որովհետև հոսքի ալիքն ինքն է բարձրացրել:

«Ես միշտ պատրաստ եմ նոր հարաբերությունների: Ինձ թվում է՝ երբեք չեմ հիասթափվի, եթե ամենադաժան ձևով էլ ինչ որ մեկից հիասթափվեմ, որովհետև եթե տվյալ մարդու հետ չստացվեց, դա չի նշանակում, որ ես չեմ հավատում սեր ասվածին, և որ կա ինչ որ մեկը, ում հետ իդեալական հարաբերություններ կստացվի: Հիասթափված չեմ, իմ անձնականը չեմ ուզում հանրայնացնեմ, ուղղակի չեմ ուզում նույն սխալներեն անեմ»,- նշել է Իրինան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: