Ժամանակակից կյանքի չափազանց արագ ռիթմը նորմալ հանգստի պակասը,ինչպես նաև մշտական սթրեսները,լարվածությունն ու անհանգստությունը խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա:
Նման դեպքերում սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ,սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոց կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝կիրառելով միայն բնական բաղադրիչներ,ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել լարվածությունից ու կհանգստացնեն նյարդերը:
Խառնել մեկական ճաշի գդալ մանրացրած առյուծագիի խոտը կատվախոտի արմատներն ու ալոճենու հատապտուղները,այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ:Պատրաստի թուրմը քամել,բաժանել չորս մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ և ևս մեկ անգամ քնելուց առաջ (յուրաքանչյուրը 1/4 բաժակ):
Սթրեսն ու լարվածությունը բացասաբար են անդրադառնում նաև քնի որակի վրա,ինչն էլ ավելի է վատթարացնում մարդու վիճակը: Նման դեպքերում քնի բարելավման համար կարելի է շաբաթական երկու անգամ սոճու փշատերևների թուրմով լոգանք ընդունել: Պարզապես հարկավոր է կոներով պատված ճյուղերին ավելացնել սառը ջուր,դնել կաթսան կրակին ու եռացնել կես ժամ:
Այնուհետև ծածկել տարան կափարիչով, թրմել ևս 12 ժամ,իսկ պատրաստ լինելուն պես քամել և օգտագործել՝ավելացնելով լոգանքի ջրին: