«Ծամոնի թղթերը կախում էինք լարի վրա ու բակում ճամբար էինք խաղում». Ելենա Արշակյանի մանկության դրվագներից

Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է ռեժիսոր Ելենա Արշակյանի մանկության հուշերին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

-Մանկության վախերը:

-Տատիկիս գյուղը գտնվում էր Հոկտեմբերյանի Արաքս գյուղում, հողամաս ունեինք,  որտեղ առու էր հոսում: Մի անգամ հորեղբորս երեխաների հետ խաղում էինք, նրանք ինձ հետ չար կատակ արեցին: Ես մտա այդ ցեխոտ առվակի մեջ լողալու, մտա փոքրիկ կամրջի տակ, նրանք 2 կողմից փակեցին այն ու ես մնացել էի կամրջի տակ, ջուրը բարձրացել էր, ես էլ լողալ չգիտեի: Մինչ այսօր, երբ մտնում եմ կամրջի տակ ինձ մոտ տագնապ է սկսվում ու տպավորություն է, որ այդտեղից չեմ կարողանա դուրս գալ: Այդ վախը մանկությունից բերել եմ հասուն տարիք:

-Առաջին սերը:

-Դպրոցում էի՝ 13 տարեկանում, անունը ամաչում եմ ասել:

-Ամենասիրելի խաղալիքը:

-Պապիկս ինձ օլիմպիական արջուկ էր նվիրել:

-Դպրոցում վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

-Այո, իմ դասարանի տղաներից մեկին էի ծեծել:

-Բուլինգի ենթարկվե՞լ եք:

-Դպրոցական տարիքում չեմ էլ հասկացել բուլինգն ինչ է, բայց կարծում եմ՝ ոչ:

-Դպրոցում չսիրած առարկան:

-Մաթեմատիկան:

-Չսիրած ուտելիքը:

-Լոբով ապուր:

-Սիրած խաղը:

-Ճամբար: Ծամոնի թղթերը կախում էինք լարի վրա ու բակում ճամբար էինք խաղում:

-Ցոգոլ գողացե՞լ եք:

-Ոչ, որովհետև մենք ապրում էինք սեփական տանը ու մեզանից էին գողանում:

-Ամենավառ հուշերը մանկության հետ կապված:

-Հայրական տունը հրդեհ էր բռնկվել և ես տանն էի այդ ժամանակ, ամենավատ հուշերից է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: