Մի օր քսաներորդ դարում, մի գյուղացի տուն գնալիս օգնության կանչով լացի ձայներ լսեց,երբ գտնվում էր ճահ-ճի տարածքում: Գնալով ձայնի ուղղությամբ՝ նա տեսավ մի երիտասարդ տղայի, որն ընկել էր թակարդի մեջ և չէր կարողանում դուրս գալ ճահճից:Ճահճից դուրս գալու տղայի բոլոր փորձերը միայն նրան բերեցին ավելի ու ավելի ընկղմման: Դա ավելի էր վախեցնում և հուսահատեցնում տղային:
Գյուղացին չխառնվեց ևանմիջապես կտրեց մի հաստ ու երկար ճյուղ,որն օգտագործեց տղային ծուղակից դուրս հանելու համար: Այն բանից հետո, երբ տղան գտնվում էր անվտանգության մեջ, նա դեռ չէր կարողանում հան-դարտվել, բայց դա արդեն կարևր չէր, քանի որ ոչինչ չէր սպառնում նրա կյանքին:
Այնուհետև գյուղացին այդ տղային առաջարկեց գնալ իր տուն, որպեսզի նա մի փոքր հանգստանա: Բայց տղան մերժեց առաջարկը, քանի որ կորել էր, և նա պետք է հնարավորինս շուտ վերադառնար հայրիկի մոտ, քանի որ նա կանհանգստանար։
Հաջորդ օրը գյուղացին շատ զարմացավ, երբ իր տան դիմաց տեսավ թանկարժեք մի կառք: Դրանով եկել էր մի շատ հարուստ և ազնիվ տղամարդ, ով անմիջապես գյուղացուն հարցրեց արդյոք նա է փրկել իր որդուն: Դրա-կան պատասխան ստանալուց հետո նա անմիջապես գյուղացուն հարցրեց, թե որքան գումար է ուզում ստանալ այդ բարի արարքի համար:
Բայց գյուղացուն այս արարքի համար փող պետք չէր, քանի որ նա դա արել էր տղայի կյանքը փրկելու, ոչ թե գումար վաստակելու համար: Այս պատասխանը զարմացրեց հարուստ տղամարդուն, և հետո նա իմացավ, որ գյուղացին նույնպես որդի ունի:
Նա զարմացած էր այդպիսի ազնիվ գյուղացու խոսքերից և դեռ ցանկանում էր վճարել տղայի փրկության հա-մար: Այնուհետև նա գյուղացուն առաջարկեց, որ իր որդուն ուղարկի իրենց հետ ապրելու և կրթություն ստա-նալու Լոնդոնում, իհարկե տղամարդն իր վրա վերցրեց բոլոր ծախսերը և խոստացավ, որ կօգնի տղային ձեռք բերել իր ուզած կրթությունը:
Եվ հիմա անցել են տարիներ, տղան մեծացել է և ավարտել բժշկական համալսարանը, որից հետո նա սկսել է իր ճանապարհը:Նա շատ բան արեց բժշկության համար և նույնիսկ իր հետքը թողեց պատմության վրա,որպես այն մարդ, ով ստեղծեց պենիցիլին, և նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմմինգ:
Եվ ահա մոտեցավ պատերազմը,և հիվանդանոցի դռան մոտ հայտնվումէ թոքաբորբով այդ շատ հարուստ տղա-մարդու որդին:Տղան ապրեց,քանի որ նրան փրկող դեղամիջոցը հենց այդ նույն պենիցիլինն էր:Զարմանալի զու-գադիպություն էր, քանի որ այն տղան, որը փրկվել էր գյուղացու կողմից, իսկ հետո նրա որդու, ոչ այլ ոք էր, քան Ուինսթոն Չերչիլը:
Եվ նա, ով բացեց գիտելիքների ճանապարհը և հնարավորություն տվեց Ֆլեմինգին կրթություն ստանալ, ոչ այլ ոք էր, քան Ռանդոլֆ Չերչիլը:Եվ մի անգամ Ուինսթոն Չերչիլի խոսքերից մեկում հնչեց հետևյալ արտահայտութ-յունը․ «այն ամենը, ինչ Դուք անում եք ուրիշների համար, մի օր անպայման կվերադառնա Ձեզ»: