Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով․ սպորտային իրավաբան ենք գտնելու․ Արթուր Ալեքսանյանի մարզիչ

Եթե արդարությունը չվերականգնվեց, գնալու ենք հաջորդ քայլերով:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և’ օլիմպիական խաղերին, և’ աշխարհի առաջնություններին։

«Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասել է նա։

Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։

«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: