Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդը ուտում է նիացին, մարմինը սխալմամբ կարծում է, որ մարդը պատրաստվում է ֆիզիկական աշխատանք կատարել և ակտիվացնում է բոլոր ռեզերվները:
Ավելին, շվեյցարացի գիտնականները ասում են, որ նախաճաշին խոզի միս ուտելու դեպքում նիացինն ավելի լավ է յուրացվում: Նրանք հերքում են այն գաղափարը, որ կարմիր միսը սպանում է: Դեռևս չկան ապացույցներ, որ կարմիր միսը կարող է սպանել:
Ճապոնիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դեռևս չի բացահայտվել մի դեպք, որը փաստում է այն մասին, որ կարմիր միսը սրտի հիվանություն է առաջացնում:
2012 թվականին Հարվարդի գիտնականները հրապարակել են լայնամասշտաբ հետազոտության արդյունքները, որը ցույց է տվել, որ մսի օգտագործումը մեծացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:
Նրանք ովքեր ավելի շատ միս են օգտագործում, ունեն ավելի լավ ինքնազգացողություն, քան նրանք, ովքեր միս շատ քիչ են ուտում կամ ընդհանրապես չեն ուտում: