Իրանը բացարձակապես պատրաստ է պատերազմի. ԱԳ նախարար

Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի և չի վախենում դրանից, Թեհրանը ջանքեր կգործադրի Գազայի հատվածում և Լիբանանում խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Բաղդադում իր իրաքցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Իրանի կառավարության Telegram-յան ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության, հակամարտությունների և պատերազմի, թեև պատրաստ է ցանկացած իրավիճակի, պատրաստ է նաև խաղաղության: Սա Իրանի Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումն է՝ մենք բացարձակապես պատրաստ ենք պատերազմական վիճակի, մենք չենք վախենում պատերազմից։ Սակայն մենք պատերազմի չենք ձգտում, մենք ձգտում ենք խաղաղության և ջանքեր կգործադրենք Գազայում և Լիբանանում արդար խաղաղություն հաստատելու համար», – ասել է Արաղչին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: