Ես ձեր համարձակությունից եմ ուզում, ընդհանրապես, երբ որ կոռուպցիայից և մարդ սպանելուց են խոսում, այս հատվածը պատգամավորների պետք է դուրս գա և ձև անի, որ որևէ կապ չունի այս քննարկվող թեմայի հետ և չլսի, ձև անի, որ չի լսում։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ժողովո՛ւրդ, մարդիկ, ախր հիշում են այդ ամեն ինչը, մարդիկ երեկ չեն եկել ՀՀ: Դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցություն ունեք: Այն կայքերը, որ առնում եք, շենքերը, որ առնում եք, մեքենաները, որ առնում եք, միտինգները, որ կազմակերպում եք, բա որտեղի՞ց այդ փողերը:
Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք: Պարոն Քոչարյան, կասեք՝ ինչքա՞ն գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը, մոտավորապես: Արցախից էի՞ք բերել այդ գումարները»,- ասաց նա:
Լևոն Քոչարյանը, ում ուղղված էր Ալենի խոսքը տեղից արձագանքում էր, սակայն Սիմոնյանը նշեց, որ իր հետ դու-ով չխոսի:
«Նորից եմ ասում՝ Հյուսիսային պողոտայի տները, տարածքները, Արցախից էի՞ք բերել, մնացած ամեն ինչն Արցախից էի՞ք բերել, որտեղի՞ց էիք բերել: Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել։ Պարոն Քոչարյան, ես խնդրում եմ մի՛ ընդհատեք իմ խոսքը»,- ասաց նա:
Հայաստան խմբակցության պատգամավորները նորից ընդհատում էին Սիմոնյանին, ինչին նա արձագանքեց՝ պարոն Մանուկյան, պարոն Քոչարյա՛ն , մի՛ ընդհատեք:
«Եկել էիք ՀՀ, անվտանգությունից էիք խոսում, երբ որ բանակը թալանանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում, փայ էիք մտնում, հիմա եկե՞լ եք, կոռուպցիայի՞ց եք խոսում:
Լավ, ես կոնկրետ անուններով չեմ ասում՝ Լևոն Քոչարյանն այսինչ օրը գնաց: Ես կարո՞ղ է նորություն եմ ասում, կամ առաջին մարդն եմ, որ դա ասում եմ: Այնպես եք զարմանում: Իմ հետ բանավեճի մեջ մի՛ մտեք, առաջինը չի ստացվի այդ բանավեճը, մեր խոսակցականը շատ տարբեր է, երկրորդը՝ բովանդակային առումով չի ստացվելու, այնպես որ ես եղբայրաբար խորհուրդ եմ տալիս՝ լռե՛լ։ Նաև օրենսդրությունն է դա խորհուրդ տալիս»,- ասաց նա:
Ապա Սիմոնյանը նշեց, որ պարոն Մինասյանի և պարոն Մանուկյանի ձայնն էր սպասում լսել: Ապա, Ալենը նշեց, որ երբ խոսում են սպանությունների մասին, ասում են, թե հղի կնոջը ավտոյի տակ գցեցին և ձեռքին պարզեց Պողոս Խողոսյանը նկարը: «Այս ո՞վ է, ճանաչո՞ւմ եք: Պարո՛ն Մանուկյան, այս մարդու անունը գիտե՞ք, պարո՛ն Քոչարյան, գիտե՞ք անունը: Գիտե՞ք, թե՝ ոչ:
Հարգելի՛ հայրենակիցներ, սա Պողոս Պողոսյանն է, սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան պատգամավոր Լևոն Քոչարյանի հորն անունով դիմելու համար, զուգարանում ծեծվել և սպանվել է և ի դեպ դաշնակցական է»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքում էր, թե մինչ հիմա ապացուցված չէ այդ հանգամանքը:
«Ես ուզում եմ հասկանալ, հիմա դաշնակցականներն ինչ-որ պրիտենզիա ունեցե՞լ են այս մարդու հետ կապված։ Հարգելի գործընկերներ, մեր գործընկերներից մեկի՝, տիկին Քլոյանի եղբորը մարտի մեկին գնդակահարել են Երևան քաղաքի կենտրոնում։ Երևան քաղաքի կենտրոնը սարքել էիք ճակատամարտի դաշտ»,- շարունակեց Սիմոնյանը:
Նա դիմեց տեղից արձագանքող Գեղամ Մանուկյանին՝ կարո՞ղ եք լռել:
«Այ այսպես, ես անձամբ կարծում եմ՝ ճիշտը դուրս գալն է դահլիճից, բոյկոտելն է, այ, երբ որ խոսք է գնում կոռուպցիայից և մարդ սպանելուց, բոյկոտեք: Ամենաճիշտ տրամաբանությունն է, այնպես որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս այդ բանավեճերի մեջ չմտնել»,- ասաց ԱԺ նախագահը:
Ապա Սիմոնյանը նշեց, թե ինչ ասաց ընդամենը 0։5% է, այնքան ասելու բան կա: «Դրա համար էլ ժողովուրդը նույնիսկ այն պարագայում, որ ինչ-որ հարցում մեզնից երկմտում է, մեզնից դժգոհում է, երբ որ համեմատական է անցկացնում ասում է՝ վայ, Աստված մի արասցե, այս մարդիկ որևիցե ձևով իշխանության գան: Այն 10 տարվա ընթացքում, երբ որ դուք իշխանության եք եղել, մարդկանց մեջ այնպես հետք է թողել, մոռացե՛ք, յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ, Հովիկ Աղազարյանն ավելի շուտ կդառնա իշխանություն, քան դուք»,- եզրափակեց Սիմոնյանը: