Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում սուրբծննդյան տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողի իշխանություններին:
«Ավտոմեքենայի վարորդը Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մխրճվել է ամբոխի մեջ։ Նա ձերբակալված է», – ասվում է հաղորդագրության մեջ։
T-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս 60-ը վիրավորվել են: Ընդ որում, ինչպես պնդում են ԶԼՄ-ները, վրաերթը կատարվել է երկու մեքենաներով։
Դեպի վայրից կադրեր են հրապարակել ականատեսները։ Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
